
Մոսկվան բողոք է հայտնել Ռուսաստանում Իսրայելի դեսպան Օդեդ Յոսեֆին՝ Լիբանանում RT հեռուստաընկերության անձնակազմի վրա հարձակման կապակցությամբ: Այս մասին հաղորդվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական տելեգրամյան ալիքում։
Հաղորդվում է, որ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գեորգի Բորիսենկոն մարտի 20-ին հանդիպել է Յոսեֆի հետ:
«Ռուսական կողմը բողոք է ներկայացրել Լիբանանի հարավում Իսրայելի հրթիռակոծության հետևանքով RT հեռուստաընկերության անձնակազմի վիրավորում ստանալու կապակցությամբ», – հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը:
Նշենք Յոսեֆի հանդիպումը ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի հետ տևել է 40 րոպե: Դեսպանը հրաժարվել է խոսել լրագրողների հետ: