Շաբաթ օրը սպասվում է բանակցային թիմերի հանդիպում. ուկրաինական պատվիրակությունն արդեն ուղևորվում է ԱՄՆ. Զելենսկի



Միացյալ Նահանգները պատրաստ է դադարեցնել այս պատերազմը, բանակցային թիմերը շաբաթ օրը կհանդիպեն ԱՄՆ-ում, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։



Նրա խոսքով՝ ուկրաինական պատվիրակությունն արդեն ուղևորվում է ԱՄՆ։


«Բանակցություններում դադար կար, և ժամանակն է այն դադարեցնել։ Եվ մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի բանակցությունները իսկապես իմաստալից լինեն։ Մենք սպասում ենք հանդիպումների Միացյալ Նահանգներում այս շաբաթ օրը», – ասել է Ուկրաինայի նախագահը իր երեկոյան ելույթում։


Կրեմլը նախկինում հաստատել էր, որ բանակցությունները դադարեցվել են, քանի որ ամերիկյան կողմն ուներ «այլ առաջնահերթություններ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment