Հայաստանը պատրաստ է սեփական նախաձեռնությամբ հումանիտար աջակցություն ցուցաբերել Իրանին, եթե նման անհրաժեշտություն առաջանա։ Այս մասին լրագրողների հետ ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը մեզ հումանիտար օգնության հարցով դիմելու անհրաժեշտություն չունի, որովհետև ինքներս, եթե տեսնենք, որ կա որևէ հումանիտար բնույթի կարիք, որին մենք կարող ենք աջակցել, կանենք այդ քայլը»,- ասել է Փաշինյանը։