
Հայաստանը շարունակում է գրավել համաշխարհային սպորտային հանրության ուշադրությունը՝ այս անգամ լեռնադահուկային բացառիկ ձեռքբերումով։
Ինչպես հայտնում են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից, գերմանացի լեռնադահուկորդ Քրիստիան Ֆլյուրը «Մայլեռ» հանգստավայրում սահմանեց համաշխարհային ռեկորդ՝ մեկ ժամում հաղթահարելով 5861 մետր, ինչպես նաև անձնական ռեկորդ՝ մեկ օրում 30 654 մետր։
Ռեկորդը գրանցվել է Project3M+2 նախագծի շրջանակում, որի նպատակն է 365 օրում հաղթահարել 5 միլիոն մետր՝ այցելելով 14 երկիր։
«Իմ նպատակն է բացահայտել նոր դահուկային ուղղություններ և նպաստել Հայաստանի հանրահռչակմանը»,- նշել է մարզիկը։
Ֆլյուրը Հայաստան կայցելի նաև այս ամռանը և 2027 թվականի ձմռանը՝ Project3M+2 թիմով։