Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ մարտի 19–ին, անցկացնում է իր հերթական նիստը:
Նիստի օրակարգում ընդգրկված է 39 հարց, որից չի զեկուցվում 36-ը: Եվս 7 հարց գաղտնի է։
Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.
– «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու մասին,
– Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս բնակավայրի «Բնակելի տուն. իշխան Չեսար Օրբելյանի ապարանքը (Չեսարի դարպաս)» պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի զբաղեցրած տարածքի, կից հողամասերի և գույքերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին,
– «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին,
– «Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների էլեկտրոնային առևտրի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին և այլ հարցեր։