Իրանում հունվարյան բողոքի ցույցերի երեք մասնակից մահապատժի է ենթարկվել երկու իրավապահ մարմինների աշխատակիցների սպանության համար, հաղորդում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։
«Իրանում հունվարյան անկարգություններին մասնակցած երեք դատապարտյալներ կախաղան են բարձրացվել երկու իրավապահ մարմինների աշխատակիցների սպանության համար», – ասվում է հայտարարության մեջ։
Այնտեղ նշվում է, որ դատապարտյալները մեղավոր են ճանաչվել հունվարին Իրանում հակակառավարական ցույցերի ժամանակ իրավապահ մարմինների աշխատակիցների սպանության մեջ։ Գործակալության զեկույցում նշվում է, որ նրանց նաև մեղադրել են ԱՄՆ-ի և Իսրայելի շահերից ելնելով գործելու մեջ։