
Կառավարության նիստում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նշեց, որ անցած տարվա դեկտեմբերին նախաձեռնվել էին Սևանի ավազանի շուրջ դատախազական ներգործության ակտերի հիման վրա բացարձակ նիշից ցածր գտնվող գույքերի ապամոնտաժման աշխատանքներ, և որ այդ մասով աշխատանքն ակտիվացել է:
«Այս պահի դրությամբ բացարձակ նիշից ցածր քանդվել է մոտ 83 ապօրինի շենք-շինություն, որոնք 33 հողամասերում են: Այս պրոցեսը շարունակական է»,- ասաց դատախազը՝ հավելելով, որ այս գույքերի նկատմամբ որևէ մեկի, այդ թվում՝ ՀՀ-ի սեփականության իրավունք չի կարող գրանցվել: