«Կորիզ»․ կրթություն, որը ձևավորում է մտածող սերունդ. «Դպրություն»

Հայաստանի կրթական դաշտում բազմաթիվ են նախաձեռնությունները՝ միտված աշակերտակենտրոն ուսուցմանը և կրթության որակի շարունակական բարելավմանը։ Սակայն, այս բազմազանության մեջ կան ծրագրեր, որոնք առանձնանում են իրենց մոտեցումներով, արժեքներով և գործնական ազդեցությամբ։ Այդպիսի նախաձեռնություններից է «Կորիզ» կրթական ծրագիրը։

Koreez-ի առաքելությունն է ստեղծել առաջին ամենաուրախ կրթական միջոցառումը՝ համախմբելով Հայաստանից տարբեր տարիքային խմբերի աշակերտների։ Koreez-ը հնարավորություն կընձեռի ոչ միայն մրցել գիտելիքներով, այլ նաև դառնալ ամենաուրախ կրթական միջոցառման մասնակիցը և ստանալ արժեքավոր մրցանակներ։ Մրցույթի հետաքրքիր թեստ-հարցաշարերը մշակվել են ոլորտի լավագույն մասնագետների կողմից։

Ի՞նչ նպատակներ ունի ծրագիրը, ի՞նչ ազդեցություն է թողնում դպրոցներում և ինչպիսի՞ ապագա է կառուցում մեր կրթական համակարգում։

«Դպրության» տաղավարում են «Կորիզ» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը և «Կորիզ»-ի դեսպան ուսուցիչ, հայոց լեզվի և գրականության մասնագետ Արամ Սողոմոնյանը։

Leave a Comment