Երևանի կենտրոնական փողոցները կվերանորոգվեն Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ընդառաջ

Երևանում մայիսին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի պատշաճ կազմակերպման նպատակով ՀՀ կառավարությունը մարտի 19-ի նիստում որոշում է կայացրել նորոգել մայրաքաղաքի մի շարք կենտրոնական փողոցներ:

Ինչպես նշված է որոշման նախագծի հիմնավորման մեջ, միջազգային բարձր մակարդակի միջոցառման պատշաճ կազմակերպումը ենթադրում է մայրաքաղաքի ենթակառուցվածքների, մասնավորապես կենտրոնական նշանակության փողոցների բարեկարգ և անվտանգ վիճակի ապահովում:

Նորոգման աշխատանքները կընդգրկեն շուրջ 58 հազար քառակուսի մետր տարածք, կիրականացվեն Կենտրոն վարչական շրջանի հետևյալ հատվածներում.

Բուզանդի փողոց (Բուզանդ Քոչինյան փողոցների խաչմերուկից մինչև Բուզանդ Աբովյան փողոցների խաչմերուկ),

Պարոնյան փողոց (Պարոնյան Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Պարոնյան Դեմիրճյան փողոցների խաչմերուկ),

Պռոշյան փողոց (Պռոշյան Դեմիրճյան փողոցների խաչմերուկից մինչև Պռոշյան Բաղրամյան պողոտայի խաչմերուկ),

Սարյան փողոց (Մաշտոցի պողոտա – Սարյան փողոցի խաչմերուկից մինչև Թումանյան – Սարյան փողոցների խաչմերուկ):

Leave a Comment