Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը մարտի 19-ին կլինի Հայաստանում։
Ինչպես հաղորդում է Եվրոպական հանձնաժողովի կայքը, Մարթա Կոսը մարտի 19-ին Երևանում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ։