Արաբական և իսլամական 12 երկրների արտաքին գործերի նախարարները, որոնք հանդիպել են Ռիադում, Իրանի կողմից Պարսից ծոցի արաբական երկրների վրա հարվածները համարել են անհիմն և կոչ են արել Իրանին դադարեցնել հարձակումները։ Այս մասին ասվում է բանակցություններից հետո տարածված հայտարարության մեջ։
«Իրանի կողմից Պարսից ծոցի երկրների դեմ ուղղված հարվածները ոչ մի կերպ արդարացված չեն, քանի որ թիրախավորում են քաղաքացիական ենթակառուցվածքները և բնակելի տարածքները: Թեհրանը պետք է անհապաղ դադարեցնի այդ հարձակումները», – փաստաթղթից հատվածներ է մեջբերել «Ալ Հադաթ» հեռուստաընկերությունը:
Ռիադի հանդիպման մասնակիցները նաև վերահաստատել են, որ արաբական ծոցի երկրները «ունեն ինքնապաշտպանության բոլոր իրավունքները» և համաձայնել են «շարունակել համագործակցությունը՝ իրանական ագրեսիան կանխելու համար»:
Բանակցություններին մասնակցել են Ադրբեջանի, Բահրեյնի, Եգիպտոսի, Հորդանանի, Կատարի, Քուվեյթի, Լիբանանի, Միացյալ Արաբական Էմիրությունների, Պակիստանի, Սաուդյան Արաբիայի, Սիրիայի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները։