Վերջին բանն էր, որ պետք է անեինք. Քենթը՝ Խամենեի սպանության մասին

Վերջին բանն էր, որ պետք է անեինք. Քենթը՝ Խամենեի սպանության մասին

ԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի նախկին տնօրեն Ջո Քենթը, որն այս շաբաթ հրաժարական է տվել Իրանի հետ պատերազմի պատճառով, հարցազրույց է տվել Թաքեր Կարլսոնին։

Քենթը հայտարարել է, որ փետրվարի 28-ին սկսված ամերիկա-իսրայելական գործողությունը, որի արդյունքում սպանվել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, «վերջին բանն էր, որ պետք է անեինք»։

«Նա զսպում էր նրանց միջուկային ծրագիրը, չէր թույլ տալիս ձեռք բերել միջուկային զենք։ Եթե նրան վերացնես, եթե ագրեսիվորեն սպանես, մարդիկ կմիավորվեն ռեժիմի շուրջ և հաջորդ աայաթոլլայի շուրջ, և ես կարծում եմ, որ հենց դա է տեղի ունենում՝ հիմնվելով առկա բոլոր տվյալների վրա»,-բացատրել է Քենթը։

Մարտի 8-ին Իրանի նոր գերագույն առաջնորդ է հռչակվել Մոջտաբա Խամենեին՝ զոհված աայաթոլլայի որդին։

Միաժամանակ, հաղորդվում է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն հետաքննություն է իրականացնում ԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի նախկին տնօրեն Ջո Քենթի նկատմամբ։

Ըստ CBS հեռուստաալիքի՝ հետաքննությունը սկսվել է գաղտնի տեղեկատվության արտահոսքի կասկածով և սկսվել է Քենթի հրաժարականից առաջ։

Leave a Comment