Եվրոպան պետք է կոչ անի ԱՄՆ-ին և Իսրայելին դադարեցնել Իրանի դեմ պատերազմը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասի հետ հեռախոսազրույցում։
«Հորմուզի նեղուցում նավագնացության խափանումը ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի կողմից պարտադրված պատերազմի հետևանք է։ Եթե Եվրամիությունը և եվրոպական երկրները իսկապես մտահոգված են տարածաշրջանի խաղաղությամբ և անվտանգությամբ, ապա իրենց անպատասխանատու դիրքորոշումն արտահայտելու փոխարեն, նրանք պետք է ճնշում գործադրեն ագրեսորների վրա և ձգտեն դադարեցնել նրանց ռազմական ագրեսիան Իրանի ժողովրդի դեմ», – Արաղչիի խոսքերը մեջբերել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։