Մեկ տարեկան երեխային սպանելու փորձի մեջ մեղադրվող կինը կալանավորվել է

Երևանում 1 տարեկան տղա երեխայի սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող խորթ մայրը կալանավորվեց 2 ամսով.  Armenia Sputnik-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք՝ 1 տարեկան երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ հարուցվել էր քրվարույթ՝ սպանության փորձի հատկանիշներով։ Ավելի վաղ հայտնել էինք՝ «կլինիկական մահ» ախտորոշմամբ Արաբկիր ԲԿ էր տեղափոխվել 1 տարեկան 2 ամսական երեխա։ Հայտնի դարձավ, որ երեխային ծեծել է խորթ մայրը։ Երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է։

Leave a Comment