Ալիևն ու Մերցը քննարկել են Մերձավոր Արևելքի հակամարտության ազդեցությունը Հարավային Կովկասի վրա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում լարվածության վերաբերյալ:

Կողմերը մտքեր են փոխանակել իրավիճակի հնարավոր ազդեցության վերաբերյալ Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա:

Մերցը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը՝ նշելով դրա կարևորությունը տարածաշրջանային կայունության համար:

Leave a Comment