Լուչանո Սպալետին ևս մեկ տարի կգլխավորի «Յուվենտուսը»

Թուրինի «Յուվենտուսը» կերկարաձգի իտալացի մասնագետ Լուչանո Սպալետիի հետ պայմանագիրը: Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2027 թ. ամառ՝ մեկ մրցաշրջան երկարաձգելու հնարավորությամբ։

67-ամյա մասնագետը «Յուվենտուսը» գլխավորում է 2025 թ. հոկտեմբերից։ Թուրինյան ակումբը Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում 5-րդն է 53 միավորով:

Leave a Comment