Tasnim. Լարիջանիի որդին և նրա անվտանգության պետը ևս զոհվել են հարձակման ժամանակ

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի որդին՝ Մորտազան, և նրա անվտանգության ծառայության ղեկավարը նրա հետ  զոհվել են նույն հարձակման ժամանակ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։

«ԱՄՆ-Իսրայելական հարվածի հետևանքով զոհվել են Ալի Լարիջանին, նրա որդին՝ հայտնի գիտնական Մորտազա Լարիջանին, և Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սարդար Նեջադի անվտանգության պետը», – հաղորդում է գործակալությունը։

Leave a Comment