Աղոթում ենք Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Սրբազնագույն և Երանաշնորհ Իլյա Երկրորդի ապաքինման համար․ հայտարարություն է տարածել Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը։
«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմը սրտի տագնապով ընկալեց Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Սրբազնագույն և Երանաշնորհ Իլյա Երկրորդի առողջական վիճակի վատացման մասին լուրը:
Վիրահայոց թեմը՝ ի դեմս Թեմակալ առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի և բազում հավատացյալների, իր աղոթքն է բարձրացնում առ Աստված Վրաց Ուղղափառ Եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Սրբազնագույն և Երանաշնորհ Իլյա Երկրորդի շուտափույթ ապաքինման համար»,- ասված է նրա հայտարարությունում։