Տիգրանաշենի ոլորաններում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում



Այսօր՝ մարտի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին, Տիգրանաշենի ոլորաններում Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Արթուր Հ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով՝ քարերին բախվելով հայտնվել ձորակում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվել։

Ավտոմեքենան վերամբարձ կռունկի օգնությամբ դուրս է բերվել երթևեկելի գոտի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment