Քննարկվել է սահմանամերձ բնակավայրերում 16 մլն դրամ աջակցությամբ բնակարանային ծրագիրը

Քննարկվել է սահմանամերձ բնակավայրերում 16 մլն դրամ աջակցությամբ բնակարանային ծրագիրը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի հետ ունեցել է աշխատանքային քննարկում, որի ընթացքում քննարկվել է սահմանամերձ բնակավայրերում 16 մլն դրամ աջակցությամբ բնակարանային ծրագիրը։

Ինչպես նշել է Նիկոլ Փաշինյանը, այս ծրագրով Կառավարությունը ֆինանսավորելու է նոր առնվազն 1417 տան կառուցում՝ մի շարք սահմանամերձ և ոչ սահմանամերձ բնակավայրերում։

Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ այն նախատեսված է 3 խումբ շահառուների համար։ Առաջին խումբը մոտ 400 շահառուներն են, որոնք նախկինում չեն հասցրել օգտվել ծրագրից։ Վերջիններս այն քաղաքացիներն են, որոնք բավարարում են ծրագրի բոլոր չափանիշները և շինթույլտվությունը ստացել են մինչև 2025 թվականի մայիսի 1-ը և այն քաղաքացիները, որոնք 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի մայիսի 1-ը հողամաս են ձեռք բերել կամ հողամասի սեփականության իրավունքն են գրանցել։

Սահմանվել են 774 նոր քվոտաներ նաև այն բնակավայրերի համար, որտեղ բնակչության թվի համամասնության 10 տոկոսից քիչ տներ են կառուցվել: Այս դեպքում ծրագրի հիմնական պայմաններից բացի, նախատեսվում է, որ ամուսիններից առնվազն մեկը պետք է վերջին 12 ամիսներին հաշվառված լինի տվյալ բնակավայրում։ Ըստ նախարարի՝ այն կնպաստի համաչափ տարածքային զարգացման ապահովմանը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment