
«Նոտայից ստուդիա» հաղորդաշարում Մհեր Խաչատրյանը և ստեղծագործությունների անմիջական մասնակիցները ներկայացնում են Հանրային ռադիոյի երաժշտական ստուդիայում ձայնագրված գործերի հետաքրքիր ու քիչ հայտնի պատմությունները։
Հայաստանի հանրային ռադիոն պարբերաբար հնարավորություն է տալիս տարբեր ստեղծագործողների՝ իրենց պոտենցիալն ու տաղանդը իրացնելու համար։ Դրա վկայությունն է նաև համագործակցությունը կոմպոզիտոր, երաժշտագետ Աննա Հայրապետյանի հետ, ում՝ երեխաների համար գրված երգերը մեծ տարածում ունեն Յութուբում։ Նոտայից ստուդիայի այս թողարկմանը կպատմենք այդ երգերից մեկի մասին։