Սեյրան Օհանյանի կինը դատի է տվել Հանրային հեռուստաընկերությանը և ՀՀ-ին

Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, դատի է տվել Հանրային հեռուստաընկերությանը։

Տեղեկությունը տեղադրված է «Դատալեքս» համակարգում։

Խաչատրյանի հայցադիմումը հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու վերաբերյալ է։

Հայցադիմումը մուտքագրվել է երեկ՝ մարտի 16-ին և մակագրվել Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանին։

Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, դատի է տվել նաև ՀՀ-ին՝ ի դեմս Քննչական կոմիտեի։

«Դատալեքս» համակարգից տեղեկանում ենք, որ Խաչատրյանը դատական կարգով պահանջում  է ճանաչել իր անմեղության կանխավարկածի խախտումը, ինչպես նաև նյութական վնասի փոխհատուցում պահանջում։ Հայցադիմումը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր  Արամ Մկրտչյանին։ Այս պահին դեռևս առկա չէ որոշում՝ հայցը վարույթ ընդունելու վերաբերյալ։

Leave a Comment