Թեհրանը հերքում է Լարիջանիի վրա «Իսրայելի ենթադրյալ հարձակումը»

Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը կդիմի ուղերձով՝ Իսրայելի ենթադրյալ հարձակումից հետո, նշված է նրա գրասենյակի՝ սոցիալական ցանցերում հրապարակված հայտարարության մեջ։

«Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի ուղերձը կհրապարակվի առաջիկա րոպեների ընթացքում»,-  նշված է գրառման մեջ։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ «Իրանի փաստացի առաջնորդ» Ալի Լարիջանին սպանվել է հարվածի հետեւանքով։

Leave a Comment