Սովորական գործընթաց է․ Քաղավիացիան՝ Հայաստանի տարածքով թուրքական ուղղաթիռի անցնելու մասին

Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ մարտի 6-ին ՀՀ Շիրակի մարզի Մեղրաշատ բնակավայրից, ըստ տեղեկությունների՝ Հայաստանի տարածք է ներթափանցել թուրքական ուղղաթիռ։ Պողոսյանը հայտնել էր նաև, որ ուղղաթիռը նկատել են բնակիչները։

24News-ի հարցմանն ի պատասխան՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնել են

«Ուղղաթիռը դուրս է եկել Թուրքիայից, եկել-հատել, ապա անցել է ՀՀ օդային տարածքը։ Սա սովորական գործընթաց է, դա հատուկ թույլտվություն չի պահանջում։ Ըստ մեր օրենքի՝ եթե տարանցիկ չվերթ է՝ քաղաքացիական օդանավ է կամ ուղղաթիռ, և պետք է հատի ՀՀ օդային տարածքը, դրա համար հատուկ թույլտվություն չի պահանջվում», – պարզաբանեցին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։

Leave a Comment