Չեղարկվել են Դոհայից, Շարժայից, Աբու Դաբիից դեպի Երևան և հակառակ ուղղությամբ թռիչքները

Չեղարկվել են Դոհայից, Շարժայից, Աբու Դաբիից դեպի Երևան և հակառակ ուղղությամբ թռիչքները

17 մարտի 2026 – 12:47 AMT

PanARMENIAN.Net – Դոհայից, Շարժայից և Աբու Դաբիից դեպի Երևան, ինչպես նաև հակառակ ուղղությամբ նախատեսված մի շարք չվերթներ չեղյալ են հայտարարվել։ Այդ մասին հայտնել են «Զվարթնոց» օդանավակայանից, տեղեկացնում է Panorama.am-ը:

Իրանի վրա իրականացված հարձակումներն ու դրանց հետևած պատասխան գործողությունները շարունակում են ազդել ավիահաղորդակցության վրա:

Դուբայ-Երևան ուղղությամբ նախատեսված երկու թռիչք, օդանավակայանից ստացված տեղեկությունների համաձայն, իրականացվելու է ուշացումով․ նախապես նախատեսված 10։25-ի փոխարեն դրանք իրականացվելու են 13։31-ին։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն օդային հարվածներ են հասցրել Իրանին, հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Իրանը պատասխան կրակ է բացել Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայններ:

Leave a Comment