Ընտանիքը փոքր եկեղեցի է, ուր թագավորում են սերը, փոխադարձ հարգանքը և վստահությունը․ Հայր Զաքարիա (տեսանյութ)

«Ամուսնացի՛ր, դուրդ չի գա, բաժանվի՛ր», – երեկ խանութում խորհուրդ էր տալիս տարեց կինը երիտասարդ աղջկանանպատասխանատու, անլուրջ մոտեցում ընտանիք հասկացությանը: Ասում է Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։

«Ըստ պաշտոնական վիճակագրության Հայաստանում ամուսնացող զույգերի 3-ից 1-ն ամուսնալուծվում է տարբեր պատճառներով: Եկեղեցին ընտանիքը ընկալում է որպես փոքր եկեղեցի, ուր թագավորում են սերը, փոխադարձ հարգանքը և վստահությունը: 

Ընտանիքն այնքան կարևոր է, որ եկեղեցում սուրբ պսակը խորհուրդ է, երբ երկու տարբեր մարդիկ Աստծո օրհնությամբ մեկ մարմին են դառնում:

Հայրենապաշտության և աստվածասիրության լավագույն օրինակն արժեքահեն, սիրո վրա խարսխված ընտանիքի ստեղծումն է»,- նշում է Հայր Զաքարիան:  

Leave a Comment