Հոլիվուդն 98-րդ անգամ նշել է կինոյի տոնը․ «Օսկար» մրցանակաբաշխությունն այս տարի ևս ուղեկցվել է հումորով ու ծիծաղով, հաղթանակի ու կորստի արցունքներով։ Այս անգամ այն նշանավորվել է Օսկարի պատմության մեջ առաջին անգամ արձանագրվող հաղթանակներով, թեժ մրցակցությամբ և նրանով, որ մի անվանակարգում ավարտվել է «ոչ-ոքի» հաշվով։