«Արտիստը՝ դպրոցին»․ կարևոր հարթակ՝ երեխաների ստեղծագործական ներուժը բացահայտելու համար․ Տիգրան Ավինյան

«Արտիստը՝ դպրոցին»․ կարևոր հարթակ՝ երեխաների ստեղծագործական ներուժը բացահայտելու համար․ Տիգրան Ավինյան

«Արտիստը՝ դպրոցին» ծրագիրը Երևանի քաղաքապետարանի կարևոր ու սիրելի նախաձեռնություններից է։ Այս մասին գրել է Երևանի քաղաքաետ Տիգրան Ավինյանը։ 

«2025 թվականին շուրջ երկու ամիս շարունակ ՀՀ ժողովրդական նկարիչ, անվանի գեղանկարիչ Հրանտ Թադևոսյանը (Թաթոս) վարպետության դասեր անցկացրեց Երևանի ենթակայության երաժշտական, արվեստի և կերպարվեստի դպրոցներում, որոնց մասնակցեցին շուրջ 1000 երեխաներ։

Այսօր Նկարիչների միությունում ներկայացվեցին ծրագրի շրջանակում ստեղծված և ընտրված շուրջ 250 աշխատանքներ, որոնք ընդգրկվել են նաև հատուկ հրատարակված պատկերագրքում։ Ծրագիրը կարևոր հարթակ է երեխաների ստեղծագործական ներուժը բացահայտելու և երիտասարդ սերնդին արվեստի մեծ վարպետների հետ շփվելու հնարավորություն տալու համար»,- գրել է քաղաքապետը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment