«Ժառանգությունը» կմասնակցի ընտրություններին – Live News

Եթե այսպես շարունակվի, թե՛ թանգարան կփակվի, թե՛ Մատենադարան, Փառքի անկյունները դպրոցներում՝ իրենց հերթին, դասագրքեր։ Ինչ որ գտնվում է իրենց քարոզչական, հատվածական փոքրիկ կրծքանշանից դուրս՝ գաղափար, միտք, քաղաքակրթություն, իրավունք, ժառանգություն, պիտի իսպառ բացակայի: Եվ այս շրջանը, որ մենք ապրում ենք՝ լինի ընտրական, թե ոչ ընտրական, իսկապես ընտրություն է Հայաստանի, հայ մարդու ինքնության, ինքնիշխանության, պետականության ապագայի, մյուս կողմից՝ այդ ամեն ինչի մոռացության, զիջման, ստորացման միջև: Այս մասին հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը։

Խոսելով սպասվելիք ընտրությունների մասին՝ կուսակցության հիմնադիրը տեղեկացրեց, որ առաջիկա շաբաթվա ընթացքում որոշ հարցեր կհստակեցվեն: Բայց այն, որ կուսակցությունը կմասնակցի ընտրություններին, աներկբա է: Ըստ նրա՝ չարժե ծանրաբեռնել դաշտը առանձին մասնակցություններով, առավել ևս, որ ինքը չի տառապում վարչապետի թեկնածու լինելու մարմաջով:

Leave a Comment