«Օսկար» մրցանակաբաշխությունից հետո Հոլիվուդի ամենաոճային աստղերը մասնակցել են Vanity Fair Oscar Party-ին՝ իրենց նվաճումները նշելու համար. ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Լոս Անջելեսում կայացել է «Օսկար» 98-րդ մրցանակաբաշխությունը։
Մրցանակաբաշխությունից հետո Հոլիվուդի ամենաոճային աստղերը մասնակցել են Vanity Fair Oscar Party-ին՝ իրենց նվաճումները նշելու համար։
Մասնակիցների շարքում է եղել նաև հայազգի հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանը։
Նա իր Instagram-յան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որում Vanity Fair-ի Օսկարի երեկույթին ներկայացել է Gucci ապրանքանիշի ոսկեգույն զգեստով։
Երեկույթին մասնակցել են Քիմ Քարդաշյանի քույր՝ Քենդալ Ջենները, Կայլի Ջենները, Ջեսիկա Ալբան, Նիկի Գլեյզերը, երգչուհի Դուա Լիպան, Նիկ Ջոնսը, «Ամազոնի» հիմնադիր Ջեֆ Բեզոսը, և այլ հայտնիներ։