Համահայկական հասարակական դաշինքի անդամները ծաղիկներ խոնարհեցին «Նեմեսիս» գործողությանը նվիրված հուշարձանի մոտ՝ ի հիշատակ հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ Սողոմոն Թեհլիրյանի։ Նախաձեռնության համահիմնադիր Թաթուլ Մանասերյանը հայտարարեց, որ «Նեմեսիս» գործողությունը հայորդիների համար պատվաբեր էր։
105 տարի առաջ՝ 1921 թ. մարտի 15-ին, Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում 25-ամյա Սողոմոն Թեհլիրյանը «Նեմեսիս» գործողության շրջանակում սպանեց Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկին՝ Թալեաթ փաշային: Գերմանիայում ընթացող դատավարության ժամանակ Թեհլիրյանն ազատ արձակվեց։
«Վիճակահանությամբ ընտրվեց Թեհլիրյանը, բայց պետք է իմանանք, որ և՛ Ավետիք Իսահակյանը, և՛ այլք այդ ցուցակում հայկական հարցի հետապնդողներ էին։ Շատ կարևոր է, որ 105 տարի անց մենք ոչ միայն չմոռանանք պատմությունը, այլև գիտակցենք այն, ինչ մեզ ամեն օր հուշում են՝ թուրքը չի փոխվում, իսկ հայերի հանդեպ ոտնձգությունները լոկ պատմություն չեն։ Իրական Հայաստանը պատմական խոր արմատներ ունի, և մենք մեր ինքնությամբ պետք է նախ տեղյակ լինենք այդ արմատներին, դրանցով ապրենք ու զարգանանք»,- ասաց Մանասերյանը:
Թուրքիայի ռազմածովային նախարար Ջեմալ փաշային գնդակահարած հայ վրիժառու Արտաշես Գևորգյանի թոռը՝ Արմեն Գևորգյանն էլ նշեց, որ 105 տարի առաջ Եվրոպայի կենտրոն համարվող Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում միջազգային իրավունքի տեսանկյունից է տեղի ունեցել արդարադատություն։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։