Բուլղարիայի դեսպանի հետ քննարկվել են տրանսպորտի, էներգետիկայի և տեղական ինքնակառավարման ոլորտներին վերաբերող հարցեր

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի դեսպան Նիկոլա Նիկոլովին։

Նախարարը ողջունել է դեսպանին և կարևորել երկկողմ հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը։

Հանդիպման ժամանակ քննարկվել են տրանսպորտի, էներգետիկայի և տեղական ինքնակառավարման ոլորտներին վերաբերող հարցեր։

Երկուստեք կարևորվել է միջտարածաշրջանային համագործակցությունը մարզերի և համայնքների միջև։

Նախարարը կարևորել է նաև Բուլղարիայի հետ ուղիղ օդային հաղորդակցության անհրաժեշտությունը։

Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

Leave a Comment