Ռուսաստանի փրկարար ծառայության ներկայացուցիչները մեկուսացրել են Լաբինսկ քաղաքի (Կրասնոդարի երկրամաս) արդյունաբերական գոտու նավթաբազայի տարածքում բռնկված հրդեհը, որն առաջացել էր անօդաչու թռչող սարքերի գրոհի հետևանքով: Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հաղորդել է տարածաշրջանի օպերատիվ շտաբը։
«Լաբինսկի արդյունաբերական գոտում մեկուսացրել են նավթաբազայում բռնկված հրդեհը։ Հրդեհի մարմանը, որն առաջացել էր անօդաչու թռչող սարքերի բեկորների ընկնելու պատճառով, մասնակցում են Ռուսաստանի ԱԻՆ-ի Կրասնոդարի երկրամասի գլխավոր վարչության չորս հաշվարկ, հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների անձնակազմ, մասնագետներ», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հրդեհի մասշտաբները չեն նշվում։