
Իսրայելի պաշտպանության ուժերը (ՑԱՀԱԼ) հայտարարել են, որ ոչնչացրել են ինքնաթիռ, որը, ըստ նրանց տվյալների, օգտագործվել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի և իրանցի այլ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից։
Իսրայելական բանակի հաղորդագրության համաձայն՝ ինքնաթիռը գտնվել է Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանում և ոչնչացվել է երկուշաբթի գիշերը իրականացված նպատակային ավիահարվածի արդյունքում։
«Օդանավն օգտագործվում էր իրանական ահաբեկչական ռեժիմի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի, այլ բարձրաստիճան պաշտոնյաների և իրանցի զինվորականների կողմից՝ ռազմական գնումներ իրականացնելու, ինչպես նաև ներքին ու միջազգային թռիչքների միջոցով դիմադրության դաշնակից երկրների հետ համակարգումն ապահովելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Մինչ այս պահը Իրանի իշխանությունները չեն մեկնաբանել իսրայելական զինվորականների տարածած հայտարարությունը։