
«Եթե կողմերը համաձայնության են եկել, իրենք տանը նստած էլ կարող են ամուսնալուծվել»,- այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում: «Մենք այս մասին շատ չենք խոսում, որովհետև չենք ուզում խրախուսել դա, բայց բավականին հեշտացված կարգով է իրականացվում: Ընդամենը երկուսի համաձայնությունն է պետք ու պետք է երկուսն էլ ունենան էլեկտրոնային ստորագրություն: Համակարգն ինքնաաշխատ կերպով, մի քանի քայլով գրանցելու է ամուսնալուծությունը, ամուսնալուծության վկայականի համապատասխան փաստաթուղթն ուղարկելով էլ.հասցեներին»,- հավելել է նախարարը: