Նոր մանրամասներ՝ խորթ մոր ծեծի հետևանքով հոսպիտալացված 1.2 տարեկան երեխայի առողջական վիճակի մասին

Այսօր կեսգիշերն անց «կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել տղա երեխա։ Բժիշկները մոտ 1 ժամ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո կարողացել են երեխայի սրտի աշխատանքը վերականգնել, սակայն երեխան դեռ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

«Արաբկիր» ԲԿ-ից ABC media-ին հայտնեցին, որ երեխան գտնվում է վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում` բժիշկների հսկողության տակ։

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով իրավապահ մարմինների կողմից իրականացվում է քննություն։

«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննության ընթացքում 1 անձ ձերբակալվել է»,-ABC Media-ին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից:

ABC Media-ի տեղեկություններով՝ ձերբակալվածը երեխայի խորթ մայրն է։

 

Leave a Comment