ԻՀՊԿ. Իրանի «շատ» հրթիռային պահեստներ չեն վնասվել ռմբակոծություններից

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) պնդում է, որ Իսլամական Հանրապետության հրթիռային պահեստներից «շատերը» չեն վնասվել Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներից։ Զինվորականների հայտարարությունը հաղորդել է «Ֆարս» լրատվական գործակալությունը։

«Իրանի հրթիռային պահեստներից շատերը պատերազմի հետևանքով չեն վնասվել», – ընդգծել է ԻՀՊԿ-ն։ Զինվորականները հավելել են, որ Թեհրանն իր հարվածներում ներկայումս հիմնականում օգտագործում է «մոտ 10 տարի առաջ արտադրված» զինամթերք, մինչդեռ 2025 թվականի երկրորդ կեսին արտադրված հրթիռների մեծ մասը, ենթադրաբար, «դեռևս չի օգտագործվել»։

Leave a Comment