Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Թեհրանը թիրախավորում է միայն ԱՄՆ ռազմական օբյեկտները

Իրանի ուժերը թիրախավորում են միայն ամերիկյան ռազմական օբյեկտներն ու ակտիվները։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին այս մասին հայտարարել է CBS-ին տված հարցազրույցում։

«Մենք թիրախավորում ենք միայն ամերիկյան ակտիվները, ամերիկյան օբյեկտները և ամերիկյան ռազմական բազաները», – նշել է նա։ Արաղչին ընդգծել է, որ Իրանը թիրախավորում է միայն այն, ինչը «պատկանում է ամերիկացիներին»։ Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ հարվածներ է հասցնում այլ երկրներից։

Leave a Comment