Իրանում լրտեսության կասկածանքով ձերբակալվել է 500 մարդ

Իրանի իրավապահ մարմինները ձերբակալել են առնվազն 500 մարդու, որոնք կասկածվում են «թշնամու հետ համագործակցելու մեջ»։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության ոստիկանապետ Ռեզա Ռադանը։

«Ձերբակալվել են 500 լրտեսներ, որոնք տեղեկատվություն էին փոխանցում թշնամուն և հակաիրանական լրատվամիջոցներին։ Նրանցից 250-ը հիմնական անձինք էին, որոնք տեղեկատվություն էին տրամադրում թիրախների վրա հարձակումների համար, կապ էին պահպանում խմբերի հետ և փորձում էին խախտել հասարակական կարգը», – ասել է նա Իրանի պետական ​​հեռարձակողին։

Leave a Comment