Բերման ենթարկվածներ՝ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստի ընդմիջմանը․ լսումը շարունակվում է

Հակակոռուպցիոն դատարանում վերսկսվել է և մինչև ուշ երեկո կշարունակվի «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված տնային կալանքի փոփոխության վերաբերյալ դատական նիստը։ Դատական նիստը սկսվել է ժամը 12։00-ին, դատարանը ընդմիջում է հայտարարել, և լսումը կշարունակվի երեկոյան՝ ժամը 20։00-ին։ 

Դատարանի բակում դեռ ցերեկվանից հավաքվել են Սամվել Կարապետյանի աջակիցները, որոնք ակնկալում և պահանջում են կիրառված տնային կալաքի փոփոխություն։ Փաստաբան Արամ Վարդևանյանը լրագրողներին ընդմիջման ժամանակ տեղեկացրել է, որ Վարդևանյանը նշել է, որ ներկայացված միջնորդության հիմքերն ու հիմնավորումները, ըստ էության, նույնն են, ինչ նախկինում ներկայացված կալանքի միջնորդության դեպքում։ Նրա խոսքով՝ տարբերությունն այն է, որ այժմ պարզապես օգտագործվում է «տնային կալանք» ձևակերպումը։

Փաստաբանի գնահատմամբ՝ թե՛ յոթ ամիս տևած կալանքը, թե՛ դրանից հետո կիրառված երկու ամիս տնային կալանքը, բավարար իրավական հիմնավորում չունեն և, որ նման խափանման միջոցը չափազանց խիստ է։

«Ռադիոլուր»–ի թղթակից Ալբերտ Ավետիսյանը հայտնում է, որ դատարանի բակում մի պահ իրավիճակը լարվել է։ Քաշքշուկ է առաջացել ոստիկաների և աջակիցների միջև։ Ինչի բերումով կան բերման ենթրկվածներ։ «Ռադիոլուրին» հայտնեցին, որ երեք անձ ձերբակելվել և տեղափոխվել է ոստիկանություն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար։ 

Դատարանը ժամը 20–ից շարունակում է Սամվել Կարապետյանի տնային կալանքի վերանայման հարցով լսումը։ Մի խումբ աջակիցներ շարունակում են մնալ դատարանի բակում։

Leave a Comment