Ի աջակցության Սամվել Կարապետյանի դատարանի բակում հավաքվածներից 3 անձ է ձերբակալվել, Armenia Today-ին հայտնել են ՆԳՆ-ից։
Ըստ գերատեսչության՝ նրանք ձերբակալվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար և տեղափոխվել են ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանում։
