Ֆրանսիան չի վերանայի ռուսական նավթի դեմ պատժամիջոցները – Live News

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ շուկայում տիրող իրավիճակը չի կարող ազդել Փարիզի դիրքորոշման վրա Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, Էմանուել Մակրոնը Ուկրաինայի նախագահի հետ համատեղ ասուլիսում, անդրադառնալով  Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնին նավթի գների կտրուկ աճի պատճառով  ԱՄՆ-ի կողմից ռուսական վառելիքի դեմ պատժամիջոցները մեղմացնելու հարցին, հայտարարել է, որ նավթի գների աճը չի կարող հանգեցնել իրենց դիրքորոշման վերանայմանը Ռուսաստանի դեմ իրենց պատժամիջոցների վերաբերյալ։

«Նրանց հետ բոլոր գործարքները այժմ ազատված են Վաշինգտոնի կողմից ցանկացած սահմանափակումից։ Նավթի գների աճի համատեքստը  ոչ մի կերպ չպետք է հանգեցնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ մեր դիրքորոշման վերանայմանը։ Այս դիրքորոշումը ունի G7-ը, և սա, իհարկե, Ֆրանսիայի և Եվրոպայի դիրքորոշումն է», – ասել է Մակրոնը։

Leave a Comment