Արգենտինա-Իսպանիա ֆինալիսիման վտանգված է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Արգենտինայի և Իսպանիայի ազգային հավաքականների միջև կայանալիք Ֆինալիսիմայի հանդիպումը, որը նախատեսված է մարտի 27-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում, անվտանգության նկատառումներից ելնելով ամենայն հավանականությամբ կտեղափոխվի Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտ: Այս մասին հայտնում է Diario AS-ը:

Ըստ աղբյուրի՝ Կատարում տեղի ունեցած վերջին իրադարձությունների պատճառով հանդիպման անցկացումն անհնար է դարձել, ինչն էլ ակտիվացրել է խաղի չեղարկման կետը: Որպես այլընտրանք դիտարկվում էին նաև Հռոմն ու Լիսաբոնը, ՈւԵՖԱ-ն և ԿՈՆՄԵԲՈԼ-ը նման մասշտաբի իրադարձության համար լավագույն տարբերակ են համարում Մադրիդը: Նշվում է, որ որոշումը գրեթե կայացված է, մնում է հարթել անվտանգության հետ կապված տարրերը:

Արգենտինան, սակայն, հրաժարվում է նոր տարբերակից։ Ինչպես հայտնում է արգենտինացի հայտնի լրագրող Գաստոն Էդուլը, Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան կտրականապես դեմ է խաղը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելուն:

Իրավիճակը բարդանում է նաև նրանով, որ մարտի 27-ին Մադրիդի մեկ այլ՝ «Մետրոպոլիտանո» մարզադաշտում, արդեն իսկ նախատեսված է Մարոկկո-Էկվադոր ընկերական հանդիպումը: Սա իշխանություններից կպահանջի անվտանգության ապահովման լուրջ համակարգում:

Ֆինալիսիման մեկ հանդիպումից բաղկացած մրցաշար է, որտեղ մրցում են Եվրոպայի առաջնության (նգործող չեմպիոն՝ Իսպանիա) և Ամերիկայի գավաթի (գործող հաղթող՝ Արգենտինա) հավաքականները:

Leave a Comment