Լապորտան բացահայտել է, թե ինչ ռեկորդային գումար է առաջարկել ՊՍԺ-ն Յամալի համար

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտնել է, որ ֆրանսիական ՊՍԺ-ն նախկինում փորձել է ձեռք բերել կատալոնական ակումբի հարձակվող Լամին Յամալին։ Ակումբի նախագահական ընտրություններին ընդառաջ կազմակերպված բանավեճի ժամանակ Լապորտան նշել է.

«Սա այն որոշումներից մեկն է, որով ես հպարտանում եմ. ՊՍԺ-ն 250 միլիոն էր առաջարկել Յամալի համար, սակայն մենք ասացինք՝ ոչ: Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2030 թվականը»։

Ավելի վաղ Լապորտան նաև նշել էր, որ փարիզյան ակումբից այս առաջարկը ստացվել է մոտ 2 տարի առաջ, երբ Յամալը դեռ 17 տարեկան էր։

Լամին Յամալը «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 142 հանդիպում՝ դառնալով 44 գոլի և 49 գոլային փոխանցման հեղինակ։

Leave a Comment