
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Բելգիայի Թագավորության պաշտպանության և արտաքին առևտրի նախարար Թեո Ֆրանկենի հետ։
Պապիկյանը հանդիպումից լուսանկարներ է հրապարակել:
«Բրյուսել կատարած աշխատանքային այցիս շրջանակում մարտի 12-ին հանդիպել եմ Բելգիայի Թագավորության պաշտպանության և արտաքին առևտրի նախարար Թեո Ֆրանկենի հետ»,-կից գրել է պաշտպանության նախարարը: