Իրանում վերջնական որոշում են կայացրել ԱԱ-2026-ի վերաբերյալ

Իրանի սպորտի նախարար Ահմադ Դոնյամալին հայտարարել է, որ ազգային հավաքականը չի կարող մասնակցել աշխարհի 2026 թվականի առաջնությանը, որն այս ամռանը կանցկացվի ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում:

«Այն բանից հետո, երբ կոռումպացված կառավարությունը սպանեց մեր առաջնորդին, այլևս չկան պայմաններ, որոնք մեզ թույլ կտան մասնակցել աշխարհի առաջնությանը: Իրանի դեմ իրականացված դաժան գործողությունների ֆոնին, երբ 8 կամ 9 ամսվա ընթացքում մեզ երկու պատերազմ պարտադրեցին, ինչի հետևանքով մեր հազարավոր հայրենակիցներ զոհվեցին, ստեղծված հանգամանքներում մենք միանշանակ հնարավորություն չունենք մասնակցելու մրցաշարին»,- Դոնյամալիի խոսքերը մեջբերում է TV2 հեռուստաալիքը:

Leave a Comment