Հայտնի ինսայդեր Մատեո Մորետոն ուշագրավ տեղեկություններ է հայտնել Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապագայի վերաբերյալ:
Ըստ աղբյուրի՝ հայ ֆուտբոլիստի՝ հաջորդ մրցաշրջանում միլանյան ակումբում մնալու հարցը դեռևս հաստատված չէ: Կողմերը վերջնական որոշում չեն կայացրել և պայմանագրի երկարաձգման կամ հնարավոր հեռանալու հարցին լրջորեն կանդրադառնան միայն մրցաշրջանի ավարտին:
Մորետոն հրապարակել է հայ ֆուտբոլիստի վերաբերյալ իր ունեցած տեղեկությունները:
«Մխիթարյանը դեռ վստահ չէ, որ հաջորդ տարի կմնա «Ինտերում»: Վերջնական որոշում դեռ կայացված չէ, կողմերը հարցը լրջորեն կքննարկեն մրցաշրջանի վերջում: Սակայն այս պահի դրությամբ դա ավելի շատ կապված է նրա հետ, թե ինչ է ցանկանում անել անձամբ Մխիթարյանը, որը նույնիսկ դիտարկում է ֆուտբոլից հեռանալու տարբերակը: Ուշադրությո՛ւն, Մխիթարյանի ապագան «Ինտերում» դեռ որոշված չէ, և կողմերը կքննարկեն այն մրցաշրջանի ավարտին»,- Մորետոյի խոսքերն է մեջբերում fcinter1908.it-ը: