Ամերիկացի երգչուհի Ռիահաննայի վրա կրակելու փորձի կասկածանքով ձերբակալված 35-ամյա Իվաննա Օրտիսը ներկայացել է դատարան։ Ըստ մեղադրանքի՝ Օրտիսը կիրակի օրը կիսաավտոմատ զենքից կրակ է բացել երգչուհու տան ուղղությամբ Լոս Անջելեսում։ Նա այժմ մեղադրվում է ընդհանուր առմամբ 14 հոդվածով՝ ներառյալ սպանության փորձ, կիսաավտոմատ զենքով հարձակման 10 դրվագ և բնակելի շինության ուղղությամբ կրակելու երեք դրվագ։ Կինը, որը Օռլանդո քաղաքից է, պահվում է կալանքի տակ՝ 1.8 միլիոն դոլար գրավի պայմանով։ Նրա հաջորդ դատական նիստը նշանակված է մարտի 25-ին։ Մեղադրանքները հաստատվելու դեպքում նրան կարող է սպառնալ մինչև ցմահ ազատազրկում։
Հիշեցնենք՝ Ռիհաննան և իր երեք երեխաները միջադեպի պահին տանն են եղել․ տուժածներ չեն եղել։ Օրտիսը ձերբակալվել է կարճ ժամանակ անց՝ Լոս Անջելեսի Շերման Օքս թաղամասում։ Ռիհաննան վերջին շրջանում ակտիվ է նաև երաժշտական աշխատանքներով։ Նրա վերջին ալբոմը՝ «Anti», թողարկվել է 2016 թվականին, և երգչուհին ավելի վաղ հայտնել էր, որ աշխատում է նոր՝ իններորդ ալբոմի վրա։ Նրա զուգընկերը ռեփեր A$AP Rocky-ն է։
