Ինչպես արդեն հայտնել ենք, Հակակոռուպցիոն դատարանն՝ Արամ Գրիգորյանի նախագահությամբ, մարտի 11-ին որոշում կայացրեց ճանաչել և հռչակել Գագիկ Ծառուկյանի անմեղությունը։
Նիստի ավարտից հետո Գագիկ Ծառուկյանը պատասխանել է լրագրողների հարցերին, նշել, որ արդարացման հույս չուներ և պատրաստ էր դիմել ՄԻԵԴ։ «Շնորհակալ ենք օրենքից, որ լիարժեք արդարացրին»,- ասել է Ծառուկյանը։