Իրանից ՀՀ տարածքով տարհանվել են 46 երկրի քաղաքացիներ

Իրանից ՀՀ տարածքով տարհանվել են 46 երկրի քաղաքացիներ

12 մարտի 2026 – 11:38 AMT

PanARMENIAN.Net – Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման հետևանքով Իրանից Հայաստանի տարածքովտեղափոխվել են 46 երկրի քաղաքացիներ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Անի Բադալյանը։

Նախապես հայտարարվել էր 41 երկրի մասին, սակայն, վերջին օրերին դրանց թիվն ավելացել է 5-ով՝ ներառելով նաև Կանադան, Հունաստանը, Սերբիան, Ֆինլանդիան և Եգիպտոսը:

Ըստ անհրաժեշտության, ՀՀ կողմից ցուցաբերվել է աջակցություն մուտքի արտոնագրերի հարցում:

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն օդային հարվածներ են հասցրել Իրանին, հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Իրանը պատասխան կրակ է բացել Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայններ:

Leave a Comment